Պերճ Թովմասյան
Պերճ Թովմասյանի նոթատետրից... Սիրում էր հաշվել եղբոր թոռների համար...
Աշոտ Թովմասյան
(1928-1980)
Աշոտ Թովմասյանը Պերճ Թովմասյանի կրտսեր եղբայրն է: Անվանի մանկավարժ էր՝ հայոց լեզվի ու գրականության մասնագետ: Նրա գրչին են պատկանում մի շարք պատմվածքներ:
Թովմաս Թովմասյան
(1937-1984)
Թովմաս Թովմասյանը Պերճ Թովմասյանի կրտսեր եղբայրն է: Սիրված ու հարգված պատմաբան էր, մանկավարժ: Դիպլոմային աշխատանքի և թեկնածուական թեզի թեման էր` «Փոխադրամիջոցները և կապը Սասունում 19-20-րդ դարերում»:
Խաբլջոզի Մանուկ
(1888-1968)
Սասուն աշխարհի կողմից սիրված ու հարգված զվարճախոս ու կենսափիլիսոփա, զորավար Չոլոյի զինվոր Խաբլջոզի Մանուկը՝ Պերճ Թովմասյանի հայրը: Լուսանկարը՝ 1951 թ., Աշնակ գյուղի կոլտնտեսության այգում:
Պերճ Թովմասյանի «Սասունից մինչև Արցախ» ժողովածուն Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում:
Պերճ Թովմասյանի «Սասունից մինչև Արցախ» ժողովածուն Վիեննայի Մխիթարյան միաբանությունում:
No comments:
Post a Comment