«Սասունից մինչև Արցախ», 2015 թ.
Գրքի երկրորդ՝ վերամշակված և լրացված հրատարակությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պերճ Թովմասյանի ժառանգների կողմից այն ներկայացվում է որպես պահանջատիրական հայտ Եղեռնի հետևանքով մարդկային, տարածքային, նյութական ու հոգևոր ծանր կորուստների փոխհատուցման համար:
Գիրքը կարող եք ձեռք բերել Բուկինիստ գրախանութից (Մաշտոցի պող., 20 շենք), Նոյան տապան գրախանութից (Հանրապետության հրպ., Կառավարական տուն 2) և MG Books գրախանութից (Աբովյան 44):
«Սասունից մինչև Արցախ», 2012 թ.
Ներառում է Պերճ Թովմասյանի նախկինում տպագրված «Մեծ մարդը» պատմվածքների շարքը, «Սեր և մորմոք» պատմական վիպակը, Արցախյան հերոսամարտին նվիրված, մինչ այժմ չտպագրված մի շարք վերլուծական հոդվածներ, որոնցում ուշադրությունը սևեռված է հայոց հավաքական ուժի ու քաջորդիների անձնազոհության վրա: Գրքում տեղ են գտել նաև նախկին գրքերի գրական և պատմական արժանիքների վերաբերյալ գրախոսականները՝ հեղինակավոր անձանց կողմից:
«Մեծ մարդը», 2000 թ.
Պատմվածքների ժողովածուն նվիրված է Սասուն-Մուշ աշխարհի տեղահանված մարդկանց և նրանց ժառանգներին, որոնք շարունակում են պահպանել այդ հերոսական ժողովրդի սովորույթներն ու նիստուկացը:
«Սեր և մորմոք», 2000 թ.
Պերճ Թովմասյանի առաջին գիրքն է՝ ուշացած և հետմահու: Վիպակի հերոսուհին անսահմանորեն, ինքնամոռացության չափ նվիրված է մարդկանց՝ ապրելով տառապալի անձնական կյանքով: Հերոսուհին սիրո հերոսականության մարմնացում է:
No comments:
Post a Comment